Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բուսկետսն անգնահատելի է խաղակենտրոն հատկանիշներով

Բուսկետսն անգնահատելի է խաղակենտրոն հատկանիշներով
25.05.2018 | 06:37

«Բարսելոնը» բանակցություններ է վարում թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի պայմանագիրը երկարացնելու ուղղությամբ, որը, բնականաբար, շոշափում է նաև աշխատավարձի բարձրացման հարցեր: 29-ամյա ֆուտբոլիստի հետ ակումբի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվին, մինչդեռ կատալոնյան ակումբի ղեկավարության համար խնդիր է այն ևս երկու տարով երկարացնելու երաշխիք ունենալը: Նկատենք, որ Բուսկետսը «Բարսելոնի» սան է, թիմի կազմում հանդես է գալիս 2008-ից:


Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է հիսուն խաղի, դարձել մեկ գոլի, հինգ գոլային փոխանցման հեղինակ: Սակայն այս ցուցանիշներն ամենակարևորը չեն: Բուսկետսն անգնահատելի է խաղակենտրոն հատկանիշներով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ